Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները

գործել է մինչև 2015-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 39. Հարկային ծառայողի պարտականությունները

Հարկային ծառայողի պարտականություններն են`

1) իր իրավասությունների սահմաններում հարկային մարմնի լիազորությունների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկումը, ինչպես նաև սահմանված կարգով հաշվարկված գումարների վճարման առաջադրումը.

3) ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տրված հանձնարարականների և ընդունած որոշումների կատարումը.

4) օրենքով սահմանված դեպքերում հետաքննության գործերի սկսումը.

5) պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

6) հարկ վճարողների, նրանց ներկայացուցիչների և հարկային հարաբերությունների այլ մասնակիցների նկատմամբ պատասխանատու և ուշադիր վերաբերմունքի ցուցաբերումը.

7) օրենսդրությամբ սահմանված չափից ավելի վճարված հարկերի և պարտադիր այլ վճարների հաշվանցման (կամ վերադարձման համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների, տեղեկանքների տրամադրումը) աշխատանքների պատշաճ կատարումը.

8) հարկային ծառայության գործառույթների և հարկային ծառայողի վարքագծի կանոնների պահանջներով խստագույնս առաջնորդվելը.

9) (կետն ուժը կորցրել է 29.11.11 ՀՕ-296-Ն)

(39-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-28-Ն, 29.11.11 ՀՕ-296-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։