Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-15-ից մինչև 2023-10-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

գործել է մինչև 2023-10-25Բացել ARLIS-ում

Հոդված 24. Հարկային ծառայողների վարձատրությունը և խրախուսումը

1. Հարկային մարմնի ղեկավարի և նրա տեղակալների, հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

2. Հարկային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է հարկային մարմնի ղեկավարը:

3. Հարկային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև հատուկ կոչման և (կամ) դասային աստիճանի արտահերթ շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկային ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

4. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկային ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

5. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

(24-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-490-Ն, խմբ. 05.11.03 ՀՕ-28-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-24-Ն, 23.10.08 ՀՕ-176-Ն, փոփ. 17.09.09 ՀՕ-172-Ն, խմբ., փոփ. 13.11.12 ՀՕ-198-Ն, խմբ. 10.06.13 ՀՕ-68-Ն, խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-175-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-262-Ն, լրաց. 14.11.19 ՀՕ-227-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-17-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։