Հոդված 35.1. Դատախազների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը
Հոդված 35.1. Դատախազների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը
1. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է ցուցակից, եթե`
1) նա նշանակվել է դատախազի պաշտոնում.
2) նա դիմում է այդ մասին.
3) լրացել է նրա 65 տարին.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.
8) ի հայտ է եկել դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
9) արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդիուղղ. սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը.
10) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.
11) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից:
(35.1-ին հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-52-Ն)