Հոդված 67. Դատախազության նոր կառուցվածքի ներդրումը
Հոդված 67. Դատախազության նոր կառուցվածքի ներդրումը
1. Դատախազության կառուցվածքը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին մինչև 2007 թվականի հունիսի 1-ը:
2. Էթիկայի և որակավորման հանձնաժողովները, ինչպես նաև դատախազության կոլեգիան ստեղծվում են մինչև 2007 թվականի հունիսի 1-ը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պաշտոնավարող՝
1) գլխավոր դատախազի ավագ օգնականները և օգնականները համարվում են գլխավոր դատախազության ավագ դատախազներ և դատախազներ.
2) զինվորական դատախազի ավագ օգնականները և օգնականները համարվում են զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներ և դատախազներ.
3) մարզի (Երևան քաղաքի) դատախազի ավագ օգնականները և օգնականները համարվում են մարզի (Երևան քաղաքի) դատախազության ավագ դատախազներ և դատախազներ.
4) Երևան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազի ավագ օգնականները և օգնականները համարվում են Երևան քաղաքի համայնքի (համայնքների) դատախազության ավագ դատախազներ և դատախազներ.
5) կայազորի զինվորական դատախազի ավագ օգնականները և օգնականները համարվում են կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներ և դատախազներ:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «զինվորական դատախազությունը» վերանվանվում է «զինվորական կենտրոնական դատախազություն»:
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված դատախազները շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար իրենց պաշտոններում:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատախազությունում գործող քննիչները շարունակում են պաշտոնավարել մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը: