Հոդված 47. Կարգապահական տույժերը
Հոդված 47. Կարգապահական տույժերը
1. Կարգապահական զանցանքի ծանրությունից ելնելով` դատախազի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում.
6) պաշտոնից ազատում:
2. Գլխավոր դատախազը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել այն դատախազների նկատմամբ, որոնց նշանակել է ինքը:
3. Գլխավոր դատախազը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տույժերը դատախազների նկատմամբ կարող է կիրառել նաև վերադաս դատախազը:
5. Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված տույժերը կիրառում է Հանրապետության Նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:
6. Գլխավոր դատախազի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տույժը կիրառում է Հանրապետության Նախագահը:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված տույժերը դատախազների նկատմամբ, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, կիրառվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա: