Գլուխ 6 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 62. Դատախազության դպրոցը
Հոդված 62. Դատախազության դպրոցը
1. Դատախազության դպրոցն իրականացնում է՝
1) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
2) դատախազների տարեկան և լրացուցիչ վերապատրաստումը.
3) դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստումը:
2. Դատախազության դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:
3. Դատախազության դպրոցի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դատախազության դպրոցի կանոնադրությամբ: «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները դատախազության դպրոցի վրա չեն տարածվում: