Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 35. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը

Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակը ձևավորվում է որակավորման հանձնաժողովի կողմից`

1) դատախազների հերթական ատեստացիայի ժամանակ.

2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները առաջարկություն են ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան գնահատագիր: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.

3) բացառիկ դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում դատախազության դպրոցում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ դատախազների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։