Հոդված 52. Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը
Հոդված 52. Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը
1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ`
1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, կամ
2) պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին, կամ
3) դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
2. Պաշտոնավարման ժամկետի ընթացքում գլխավոր դատախազի լիազորությունները կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ`
1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը.
2) իր պարտականությունները չի կատարում պատշաճ.
3) դրսևորել է դատախազության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ, կամ
4) առկա են լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:
3. Նման հիմքերի առկայության դեպքում Հանրապետության Նախագահն իրավունք ունի գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմելու Ազգային ժողով: