Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-03-28-ից մինչև 2013-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 44. Դատախազի իրավական պաշտպանությունը

գործել է մինչև 2013-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 44. Դատախազի իրավական պաշտպանությունը

1. Դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին։

2. Դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված դեպքերի և կարգի։

3. Դատախազի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, նրա և նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն։

4. Դատախազին չի թույլատրվում բերման ենթարկել առանց գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալների համաձայնության, բացառությամբ դատական ակտի հիման վրա բերման ենթարկելու դեպքերի։

5. Դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալները։

(44-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-84-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։