Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-03-28-ից մինչև 2013-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 65. Դատախազությունում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

գործել է մինչև 2013-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 65. Դատախազությունում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

1. Դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազության աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:

2. Ընդ որում, «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածելիս`

1) «դատական ծառայություն»` ենթադրում է «դատախազության աշխատակազմում պետական ծառայություն».

2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազության աշխատակազմի ղեկավարը.

3) դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարը.

4) դատարանների նախագահների խորհրդին և վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված լիազորություններն իրականացնում է գլխավոր դատախազը.

5) այն լիազորությունները, որոնք իրականացվում են վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` դատարանների նախագահների խորհրդի եզրակացության հիման վրա, իրականացնում է գլխավոր դատախազը միանձնյա.

6) դատարաններ` ենթադրում է գլխավոր դատախազություն, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի դատախազություններ, զինվորական կենտրոնական դատախազություն, կայազորների զինվորական դատախազություններ.

7) դատավոր` ենթադրում է դատախազ:

(65-րդ հոդվածը փոփ. 16.09.09 ՀՕ-176-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։