Հոդված 11. Գլխավոր դատախազի տեղակալը
Հոդված 11. Գլխավոր դատախազի տեղակալը
1. Գլխավոր դատախազի տեղակալը՝
1) համակարգում է գլխավոր դատախազի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.
2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր.
3) միջնորդություններ է ներկայացնում դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
4) գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է գլխավոր դատախազին: Նման հրամանի անհնարինության դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` տարիքով ավագ տեղակալը.
5) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Գլխավոր դատախազի տեղակալն իրեն հանձնարարված ոլորտի սահմաններում իրականացնում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված բոլոր լիազորությունները: