Գլուխ 2 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 12. Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետը
Հոդված 12. Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետը
1. Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետը՝
1) կազմակերպում է իր ղեկավարած վարչության (բաժնի) աշխատանքները.
2) ապահովում է գլխավոր դատախազի և նրա տեղակալների ցուցումների և հանձնարարականների կատարումը.
3) առաջարկներ է ներկայացնում ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալին՝ վարչության (բաժնի) աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Գլխավոր դատախազության վարչության (բաժնի) պետն իր ղեկավարած վարչության գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի և ոլորտը համակարգող նրա տեղակալի առջև: