Գլուխ 2 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 19. Զինվորական դատախազը
Հոդված 19. Զինվորական դատախազը
1. Զինվորական դատախազը`
1) ղեկավարում և համակարգում է զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունները.
2) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
2. Զինվորական դատախազն ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն է:
3. Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է բաժիններից:
4. Զինվորական կենտրոնական դատախազության կազմում գործում են զինվորական դատախազի տեղակալները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերը, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազները և դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների ավագ դատախազները և դատախազները:
5. Զինվորական կենտրոնական դատախազության նստավայրը Երևան քաղաքն է։