Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 31. Դատախազությունում ծառայողական ենթակայությունը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 31. Դատախազությունում ծառայողական ենթակայությունը

1. Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ:

2. Գլխավոր դատախազի տեղակալը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ՝ իր համակարգման ոլորտում:

3. Մարզի դատախազը վերադաս է մարզի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:

4. Երևան քաղաքի դատախազը վերադաս է Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:

5. Զինվորական դատախազը վերադաս է կայազորների զինվորական դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:

6. Անմիջականորեն վերադաս դատախազը՝

1) հետևում է դատախազների աշխատանքային կարգապահության պահպանմանը, խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին.

2) հետևում է դատախազի` օրենքով սահմանված պարտականությունների կատարման օրինականությանը, խախտում հայտնաբերելիս ցուցում է տալիս ստորադաս դատախազին, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին.

3) դատախազի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազին.

4) դատախազի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջև.

5) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

7. Դատախազության գործունեության կազմակերպման հարցերով վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին տրված կարգադրությունները և հանձնարարականները պարտադիր են:

8. Վերադաս դատախազն իրավասու է վերացնելու կամ փոփոխելու ստորադաս դատախազի ընդունած ակտերը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

9. Վերադաս դատախազը քննարկում և լուծում է ստորադաս դատախազի ակտերի և գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքները:

10. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն, իր վարույթում գտնվող գործեր և նյութեր:

11. Ստորադաս դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի բոլոր օրինական ցուցումները, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի:

12. Վերադաս դատախազի կողմից տրված ցուցումների, կարգադրությունների կամ հանձնարարականների հետ համաձայն չլինելու դեպքում դատախազը կարող է դրանք բողոքարկել ցուցում կամ հանձնարարական տված դատախազի վերադասին: Բողոքարկելը չի վերացնում ցուցումի, կարգադրության կամ հանձնարարականի կատարման պարտադիր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ դատախազը համարում է, որ ցուցումն անօրինական է:

(31-րդ հոդվածը փոփ. 16.09.09 ՀՕ-176-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։