Հոդված 77. Սահմանադրության 100-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)
Հոդված 77. Սահմանադրության 100-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննությունը)
1. Սույն հոդվածում նշված գործերով դիմում է կառավարությունը` Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին տեղեկություններին իրազեկ դառնալուց ոչ ուշ, քան 5 օր հետո:
2. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
3. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանը Հանրապետության Նախագահին հնարավորություն է ընձեռում արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, եթե դա հնարավոր է:
4. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
5. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն իրավասու է`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև բժշկական հաստատություններից պահանջելու նյութեր, որոշումներ, փորձագիտական եզրակացություններ, տեղեկանքներ և այլ նյութեր.
2) կանչելու և լսելու այն անձանց, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով եզրակացություն ընդունելու համար:
6. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանի եզրակացությունը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից հինգ օր հետո:
7. Եզրակացությունն ընդունվելուց ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է Ազգային ժողով, կառավարություն և հայտարարվում է հանրային հեռուստատեսությամբ: