Գլուխ 3 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 15. Սահմանադրական դատարանի անդամի և նախագահի թափուր տեղերը համալրելու կարգը
Հոդված 15. Սահմանադրական դատարանի անդամի և նախագահի թափուր տեղերը համալրելու կարգը
1. Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարելուց հետո թափուր տեղում նոր անդամի նշանակումը կատարվում է երկամսյա ժամկետում՝ սահմանադրական դատարանի անդամի նշանակման համար Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով։
2. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում սահմանադրական դատարանի նախագահ նշանակվում է Սահմանադրությամբ սահմանված կարգով: