Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-03-18-ից մինչև 2011-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերությունները

գործել է մինչև 2011-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 7. Միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերությունները

1. Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարող են կարգավորվել ցանկացած հարաբերություններ, որոնք համապետական նշանակություն ունեն և այդ իմաստով կարող են առնչվել ինչպես կառավարության, մեկ կամ ավելի գերատեսչության, այնպես էլ պետական այլ մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների հետ։

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթից, Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով են կարգավորվում`

1) այլ պետությունների հետ քաղաքական կամ ռազմական, բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, խաղաղության կամ հաշտության, պետական սահմանի փոփոխություն կատարելու, միջպետական կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը օտարերկրյա պետություններ խաղաղապահ կամ այլ նպատակներով ուղարկելու, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական բազաներ ստեղծելու կամ օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների զինված ուժեր Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունելու, տեղակայելու, միջազգային վեճեր լուծելու, զինաթափման, ռազմական պարտավորություններ ստանձնելու, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության հարցեր շոշափող այլ հարաբերությունները.

2) քաղաքացիական, ընտանեկան, քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև հանձնման հետ կապված հարաբերությունները.

3) Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող մշակութային արժեքների և օբյեկտների օտարման հետ կապված հարաբերությունները։

3. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասության մեջ մտնող հարաբերություններ, և որոնք, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ենթակա չեն կարգավորման միջպետական մակարդակով։

4. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրով կարգավորվում են, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված գերատեսչությունների իրավասության մեջ մտնող, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության, փոխօգնության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունները։

5. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիրը չպետք է պարունակի այնպիսի դրույթներ, որոնք սույն օրենքի ուժով պարտադիր են դարձնում դրա վավերացումը, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։