Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-03-18-ից մինչև 2011-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ, ՀԱՍՏԱՏԵԼԸ

Հոդված 34. Միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը կատարած լինելու և պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր լինելու մասին իրավաբանական կարծիք տալը

գործել է մինչև 2011-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 34. Միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը կատարած լինելու և պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր լինելու մասին իրավաբանական կարծիք տալը

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է այդ պայմանագրի վերաբերյալ իրավաբանական կարծիք կամ եզրակացություն տալ, ապա այն տրվում է տվյալ միջազգային պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան` հայերեն կամ նաև որևէ օտար լեզվով։

2. Իրավաբանական կարծիքը տալիս է արդարադատության նախարարը, որն ամրագրվում է նախարարության կնիքով։

3. Իրավաբանական կարծիքը տրվում է արտաքին գործերի նախարարության գրավոր դիմումի հիման վրա` տվյալ միջազգային պայմանագիրը սույն օրենքով սահմանված կարգով վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։

Արտաքին գործերի նախարարության գրավոր դիմումին կցվում են համապատասխան միջազգային պայմանագրի վավերացման մասին Ազգային ժողովի որոշման կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի և սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով այդ պայմանագրի վերաբերյալ ստորագրված վավերագրի պատճենները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։