Հոդված 28. Միջազգային պայմանագիրը վավերացնելը և հաստատելը
Հոդված 28. Միջազգային պայմանագիրը վավերացնելը և հաստատելը
1. Հայկական կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով։
Ազգային ժողովում տվյալ միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` սահմանված կարգով նշանակված պաշտոնական ներկայացուցիչը։
2. Հայկական կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահը հաստատում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործավարական կանոններով սահմանված կարգով։
Միջազգային պայմանագրի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր։
3. Եթե միջազգային պայմանագիրը վավերացման կամ հաստատման է ներկայացվել դրա վերաբերյալ հայկական կողմի վերապահում, հայտարարություն, այդ պայմանագրի մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմից առարկություն անելու առաջարկությամբ, և դա վավերացնող կամ հաստատող մարմնի կողմից ընդունվել է, ապա տվյալ միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման մասին ակտում նշվում է այն վերապահումով, հայտարարությունով կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկությունով վավերացնելու կամ հաստատելու մասին։