Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-03-18-ից մինչև 2011-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմերը

գործել է մինչև 2011-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմերը

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է լինել երկկողմ կամ բազմակողմ։

2. Երկկողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության հետ որպես պայմանագրի մյուս կողմ հանդես է գալիս միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտ կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունը կամ միավորումը։

Երկկողմ միջազգային պայմանագրում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ մյուս կողմի հետ` որպես տվյալ պայմանագրի մեկ միասնական (հավաքական) կողմ, կարող են հանդես գալ միջազգային պայմանագրի մեկից ավելի սուբյեկտներ։

3. Բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության հետ` որպես պայմանագրի ինքնուրույն կողմեր, հանդես են գալիս միջազգային պայմանագրի մեկից ավելի սուբյեկտներ։

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կամ այդ պայմանագրի մյուս կողմի հետ կարող են ստորագրել նաև միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտները` իրավաբանական անձինք։

Նման դեպքերում միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում հանդես են գալիս որպես դրա կողմ և պարտավորված են համապատասխան միջազգային պայմանագրի կատարման համար այն մասով, ինչ մասով տվյալ պայմանագիրը նրանց վրա պարտավորություններ է դնում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։