Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-03-18-ից մինչև 2011-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 54. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող Հայաստանի Հանրապետության գործող օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը կամ նոր օրենք ընդունելը

գործել է մինչև 2011-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 54. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող Հայաստանի Հանրապետության գործող օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը կամ նոր օրենք ընդունելը

1. Եթե սույն օրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարել կամ ընդունել նոր օրենք, ապա տվյալ պայմանագրի կատարման համար պատասխանատու գերատեսչությունը պարտավոր է այդ պայմանագիրն ուժի մեջ մտնելու վերաբերյալ արտաքին գործերի նախարարության ծանուցումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, մշակել և սահմանված կարգով ներկայացնել տվյալ միջազգային պայմանագրից բխող` Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ նոր օրենք ընդունելու ժամանակացույցի և այն հաստատելու մասին վարչապետի որոշման նախագծերը։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցը պետք է այնպես կազմված լինի, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող օրենքի նախագծի կազմումը և սահմանված կարգով դրա ընդունումը կատարվի այնպիսի ժամկետում, որը համատեղվում է տվյալ միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից բխող ժամկետների շրջանակում:

3. Համաձայնեցնելով արտաքին գործերի նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ` իրավասու գերատեսչությունը կարող է մշակել ծրագրի նախագիծ` ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից բխող` Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կամ նոր օրենք ընդունելու հարցերով, որը կարող է հաստատվել կառավարության կամ վարչապետի որոշմամբ:

Սույն հոդվածով նախատեսված` կառավարության և վարչապետի որոշումների ընդունումն իրականացվում է կառավարության գործունեության կարգով սահմանված կարգով:

4. Եթե ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանվում է կամ դրանով ստանձնած պարտավորություններից բխում է, որ փոփոխություններ և (կամ) լրացումներ պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրում, կարգադրությունում, կառավարության կամ վարչապետի որոշման մեջ, կամ պետք է ընդունվեն Հանրապետության Նախագահի նոր նորմատիվ հրամանագիր, կարգադրություն, կառավարության կամ վարչապետի որոշում, ապա դրանց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:

(54-րդ հոդվածը փոփ. 03.07.07 ՀՕ-194-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։