Գլուխ 3 · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16
Հոդված 16.
Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունը
1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում ընդգրկված ծրագրային հարցի վերահսկողության արդյունքում կազմվում է ընթացիկ հաշվետվություն:
2. Ընթացիկ հաշվետվությունն ըստ անհրաժեշտության կարող է ներառել՝
ա) գրառում` խախտումներ չհայտնաբերելու մասին.
բ) գրառումներ` խախտումների վերաբերյալ.
գ) առաջարկություններ` վերահսկվող օբյեկտի ղեկավարությանը և այլ շահագրգիռ կողմերին.
դ) վերահսկվողի ներկայացրած առարկություններ.
ե) եզրակացություններ.
զ) այլ համապատասխան տեղեկատվություն: