Գլուխ 3 · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17
Հոդված 17.
Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը
1. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն ընդգրկում է գործունեության տարեկան ծրագրի բոլոր ծրագրային հարցերի ընթացիկ հաշվետվությունները:
2. Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո` ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում։
3. Տարեկան հաշվետվությունը քննարկվում է Ազգային ժողովում՝ առանց որոշում ընդունելու։
4. Ազգային ժողովի քննարկումից հետո տարեկան հաշվետվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և տեղադրվում վերահսկիչ պալատի ինտերնետային էջում։