Գլուխ 5 · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 27
Հոդված 27.
Միջազգային կապերը
1. Վերահսկիչ պալատը համագործակցում է օտարերկրյա նմանատիպ մարմինների և կազմակերպությունների հետ, կարող է դրանց հետ կնքել համագործակցության մասին համաձայնագրեր, գործուղել իր աշխատակիցներին միջազգային վերահսկողական մարմիններ, ինչպես նաև վերջիններիս աշխատակիցներին աշխատանքային կարգով հրավիրել վերահսկիչ պալատ:
2. Վերահսկիչ պալատը կարող է անդամագրվել նմանատիպ մարմիններ և կազմակերպություններ միավորող միջազգային կազմակերպություններին: