Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 3. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Սահմանապահ զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդասիրության, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, միանձնյա ղեկավարման, ազգային անվտանգության միասնական համակարգի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակցության սկզբունքներով: