Գլուխ 4 · ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 13. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Հոդված 13. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Սահմանապահ զորքերի համալրումը ժամկետային ծառայության զինծառայողներով իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Սահմանապահ զորքերի համալրման վիճակի և որակի, զորամասերում ու ստորաբաժանումներում զինծառայողների տեղաբաշխման, ծառայության ժամկետները լրացած ժամկետային ծառայության զինծառայողների ժամանակին և կարգավորված զորացրման պատասխանատվությունը կրում է սահմանապահ զորքերի հրամանատարը: