Գլուխ 6 · ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 20. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 20. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապահովվում են պետական սահմանի պահպանության համար անհրաժեշտ ռազմական գույքով, նյութերով ու սարքավորումներով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված մարմնի ներկայացրած հայտերի հիման վրա, կենտրոնացված կարգով ապահովում է սահմանապահ զորքերի ռազմական և նյութատեխնիկական մատակարարումը: