Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 11. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը կիրառում են հատուկ միջոցներ (ձեռնաշղթա կամ կապելու այլ հարմարանքներ, ռետինե մահակներ, արցունքաբեր նյութեր, ուշադրությունը շեղող լուսաձայնային սարքեր, տրանսպորտի ընթացքը հարկադրաբար կանգնեցնող սարքեր), ֆիզիկական ուժ (ներառյալ` ձեռնամարտի հնարքներ) և ծառայողական շներ` հետևյալ դեպքերում.

ա) պետական սահմանի պահպանության գործում իրենց ծառայողական պարտականությունները կամ հասարակական պարտքը կատարող սահմանապահ զորքերի զինծառայողների և քաղաքացիների վրա հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև պատանդներին ազատելիս.

բ) պետական սահմանի խմբային խախտումները կամ զանգվածային անկարգությունները կանխելիս.

գ) սահմանապահ զորքերի շենքերի, շինությունների և տրանսպորտային միջոցների վրա հարձակումը հետ մղելիս.

դ) պետական սահմանը խախտողներին ձերբակալելիս, նրանց սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ տեղափոխելիս, ձերբակալված անձանց պահակախմբերով ուղեկցելիս, եթե նրանք չեն հնազանդվում կամ դիմադրում են սահմանապահ զորքերի զինծառայողներին:

Հատուկ միջոցների օգտագործումը, բացի անսպասելի հարձակումը հետ մղելուց և պատանդներին ազատելուց, պետք է հաջորդի այդ միջոցների օգտագործման մտադրության մասին զգուշացմանը, և, եթե իրադրությունը թույլատրում է, իրավախախտումները դադարեցնելու համար տրամադրվի բավարար ժամանակ:

Օգտագործվող հատուկ միջոցների տեսակը որոշվում է ստեղծված իրադրությամբ, իրավախախտման բնույթով և իրավախախտի անձով: Հատուկ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է ձգտել քաղաքացիների առողջությանը պատճառված վնասը հասցնել նվազագույնի:

Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նշված անձանց կողմից ցույց տրվող զինված դիմադրության, մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների դեպքերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։