Գլուխ 4 · ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 12. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Հոդված 12. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Սահմանապահ զորքերի անձնակազմը կազմված է զինծառայողներից և քաղաքացիական անձնակազմից:
Սահմանապահ զորքերի զինծառայողներն ունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ և զինվորական կոչումներ, ինչպես նաև սահմանապահ զորքերի տարբերանշաններ:
Սահմանապահ զորքերում զինվորական ծառայությունը և քաղաքացիական անձնակազմի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: