Հոդված 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԸ
Հոդված 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը (այսուհետ` սահմանապահ զորքեր) կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետական սահման) պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն, պետական սահմանի ռեժիմ և սահմանային ռեժիմ իրականացնելու համար:
Ռազմական դրության ժամանակ սահմանապահ զորքերը կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրականացմանը:
Սահմանապահ զորքերի միավորումներն ու զորամասերն ունեն սահմանված ձևի մարտական դրոշներ:
Սահմանապահ զորքերի զինծառայողներն ու մարտական տեխնիկան կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշաններ: