Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 4. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Սահմանապահ զորքերը գործում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կազմում:
Սահմանապահ զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնում է սահմանապահ զորքերի հրամանատարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
(4-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-535-Ն)