Գլուխ 2 · ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանապահներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սահմանապահի անօրինական գործողության կամ անգործության հետևանքով կազմակերպություններին և քաղաքացիներին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:
Սահմանապահների անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով: