Անցնել բովանդակությանը

Հոդված 140.2. Ապրանքային նշանը (սպասարկման նշանը), ֆիրմային անվանումը կամ ապրանքի ծագման տեղանունն ապօրինի օգտագործելը

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 140.2. Ապրանքային նշանը (սպասարկման նշանը), ֆիրմային անվանումը կամ ապրանքի ծագման տեղանունն ապօրինի օգտագործելը

Ապրանքային նշանի (սպասարկման նշանի), ֆիրմային անվանման կամ ապրանքի ծագման տեղանվան ապօրինի օգտագործումը, որը վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։

Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։