Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 140.1-րդ և 140.2-րդ հոդվածներով.

գործել է մինչև 2003-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 140.1-րդ և 140.2-րդ հոդվածներով.

«Հոդված 140.1. Արտոնագրային իրավունքը խախտելը

Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի ապօրինի օգտագործումը կամ մինչև դրանց նկատմամբ իրավունքների պաշտոնական ճանաչումը դրանց էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկությունների տարածումը, հեղինակության յուրացումը կամ համահեղինակության հարկադրումը, որը վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով։

Նույն արարքները, որոնք սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս են պատճառել՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։