Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ակտիվների արժեթղթավորման հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արժեթղթավորման ֆոնդերի իրավական կարգավիճակի, ստեղծման, գործունեության կարգավորման, արժեթղթավորման ֆոնդերի գործունեության դադարեցման, սնանկության, լուծարման, արժեթղթավորման ֆոնդերի կառավարիչների գործունեության, ինչպես նաև արժեթղթավորման գործընթացի նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում և սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։