Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) հանել «պարտապան», «թողարկող», «մնացորդային արժեք», «պահառու», «արժեթղթավորման հիմնադրամ» և «արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչ» պարբերությունները.

2) «ակտիվներ» պարբերությունը «ներհոսքեր» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ արժեթուղթ, դեբիտորական պարտք)» բառերով.

3) «ակտիվներով ապահովված արժեթղթեր» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ակտիվներով ապահովված արժեթղթեր՝ արժեթղթավորման ֆոնդի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից.».

4) «ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ (ակտիվների խումբ)» պարբերությունից հանել «մեկ» բառը.

5) «արժեթղթավորում» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արժեթղթավորում՝ գործարք կամ գործընթաց, որով արժեթղթավորման ֆոնդը ձեռք է բերում ակտիվներ կամ ստանձնում դրանց հետ կապված ռիսկեր և թողարկում արժեթղթեր, որոնց գինը կամ դրանցով ստացվող եկամուտները կախված են ձեռք բերված ակտիվներից կամ ստանձնած ռիսկերից.».

6) «արժեթղթավորում» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ռիսկի ստանձնում՝ ակտիվի հետ կապված վարկային ռիսկի ստանձնումը՝ երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով կամ օրենքով թույլատրելի այլ միջոցներով.».

7) «սպասարկող» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«արժեթղթավորման ֆոնդ` ներդրումային ֆոնդ, որը ձեռք է բերում ակտիվներ կամ դրանց հետ կապված ռիսկեր՝ արժեթղթավորման նպատակով.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։