Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Կենտրոնական բանկն ակտիվների գրանցումն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա:».
2) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Կենտրոնական բանկը սույն հոդվածում նշված ակտիվների խմբի ռեգիստր ստեղծելու, վարելու և շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկություններ տրամադրելու գործառույթները կարող է պատվիրակման պայմանագրով պատվիրակել այլ անձի:»: