Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Դեբիտորական պարտքերի պահուստավորման պարտականությունը կրում է արժեթղթավորման գործընթացի այն մասնակիցը, որը, կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն, կրում է ակտիվի գծով վճարների չստացման ռիսկը: Ընդ որում, Կենտրոնական բանկի որոշմամբ կարող են սահմանվել պահուստավորման առանձնահատուկ պայմաններ՝ հաշվի առնելով կողմերի միջև կնքված պայմանագրի պայմանները:»: