Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-12-ից մինչև 2002-11-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 18. Քաղաքացիական ծառայողի փոխարինումը, նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքումը և քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղումը

գործել է մինչև 2002-11-30Բացել ARLIS-ում

Հոդված 18. Քաղաքացիական ծառայողի փոխարինումը, նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքումը և քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղումը

(վերնագիրը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

1. Քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`

ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` մինչև երկու ամիս ժամկետով, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն ենթակետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.

բ) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հավասարազոր պաշտոն զբաղեցնող մեկ այլ քաղաքացիական ծառայողի վեց ամսից ոչ ավելի ժամկետով պարտադիր գործուղմամբ:

2. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման և քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղման կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

(18-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։