Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը
Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց ներկայացմամբ:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող, ինչպես նաև հավասարազոր պաշտոնների անվանացանկը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը: