Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-03-ից մինչև 2005-01-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 8. Քաղաքացիական ծառայության դասային աստիճանները

գործել է մինչև 2005-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 8. Քաղաքացիական ծառայության դասային աստիճանները

1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է աշխատակազմի ղեկավարը:

5. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան:

Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է ատեստավորման արդյունքում:

Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:

6. Քաղաքացիական ծառայողը քաղաքացիական ծառայության դասային աստիճանից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «ժ», «ժա», «ժբ» և «ժէ» ենթակետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:

7. Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանների, իջեցվում է դատական կարգով:

(8-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, լրաց. 18.02.04 ՀՕ-38-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։