Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը
Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը
1. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ` աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:
2. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ անգամ ենթակա է պարտադիր վերապատրաստման:
2.1. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտադիր վերապատրաստմանը սահմանված կարգով և ժամկետներում անհարգելի պատճառով չմասնակցած քաղաքացիական ծառայողը պարտադիր վերապատրաստման ենթակա է իր միջոցների հաշվին:
3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկը և այդ ուսումնական հաստատությունների կողմից քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու ծրագրերը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
5. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
(20-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն)