Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-31-ից մինչև 2005-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2005-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

ա) քաղաքացիական ծառայություն` քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով.

բ) քաղաքացիական ծառայության պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

գ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

դ) քաղաքացիական ծառայող` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող անձ.

ե) համապատասխան մարմին` սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմին.

զ) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր` տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև քաղաքացիական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

է) քաղաքացիական ծառայության դասային աստիճան` քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

ը) աշխատակազմի ղեկավար` սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պաշտոնատար անձ.

թ) քաղաքացիական ծառայողների ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

ժ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստում` քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.

ժա) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ` սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների և սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց հանրույթ.

ժբ) ծառայողական քննություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով քաղաքացիական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

ժգ) քաղաքական պաշտոն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ընդունում է քաղաքական որոշումներ և համակարգում դրանց կատարումը, փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում.

ժդ) հայեցողական պաշտոն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը, կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում.

ժե) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ` քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող:

2. Սույն օրենքի իմաստով` սույն հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետով նախատեսված քաղաքական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները:

3. Սույն օրենքի իմաստով` սույն հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետով նախատեսված հայեցողական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետի) և նրանց տեղակալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնները:

4. Սույն օրենքի իմաստով` քաղաքացիական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների (նրանց տեղակալների) և անդամների պաշտոնները:

(3-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն, լրաց. 18.04.03 ՀՕ-543-Ն, լրաց., խմբ. 18.02.04 ՀՕ-38-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։