Հոդված 23. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները
Հոդված 23. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները
1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.
դ) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.
ե) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.
զ) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
է) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
ը) քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը.
թ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.
ժ) սահմանված կարգով և ժամկետներում մասնակցել ատեստավորմանը և վերապատրաստմանը:
Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
2. (մասը հանվել է 03.07.02 ՀՕ-399-Ն)
(23-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն, փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-30-Ն)
(23-րդ հոդվածի 1-ին մասը 21.06.14 ՀՕ-104-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2017 թ.)