Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
ա) քաղաքացիական ծառայություն` քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով.
բ) քաղաքացիական ծառայության պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.
գ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.
դ) քաղաքացիական ծառայող` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի, սույն օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով զբաղեցրած պաշտոնի) զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող անձ.
ե) համապատասխան մարմին` սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմին.
զ) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր` տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև քաղաքացիական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
է) քաղաքացիական ծառայության դասային աստիճան` քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.
ը) աշխատակազմի ղեկավար` սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պաշտոնատար անձ.
թ) քաղաքացիական ծառայողների ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.
թ1) քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատում՝ համապատասխան մարմնի կողմից քաղաքացիական ծառայողի վերապատրաստման կարիքների բացահայտմանը և խրախուսմանը (պարգևատրմանը) ուղղված միջոցառում.
ժ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստում` քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.
ժա) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ` սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների և սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց հանրույթ.
ժբ) ծառայողական քննություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով քաղաքացիական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.
ժգ) (կետն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
ժդ) (կետն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
ժե) (կետն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
ժզ) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը:
2. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-174-Ն)
(3-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն, լրաց. 18.04.03 ՀՕ-543-Ն, լրաց., խմբ. 18.02.04 ՀՕ-38-Ն, լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-30-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-44-Ն, 02.05.06 ՀՕ-50-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-63-Ն, 04.12.08 ՀՕ-199-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-11-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-159-Ն, 22.12.10 ՀՕ-29-Ն, փոփ. 26.05.11 ՀՕ-174-Ն, լրաց. 19.03.13 ՀՕ-15-Ն, 21.06.14 ՀՕ-104-Ն)
(3-րդ հոդվածի 1-ին մասը 21.06.14 ՀՕ-104-Ն օրենքի փոփոխությամբ և լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2017 թ.)