Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-12-ից մինչև 2002-11-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 22. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

գործել է մինչև 2002-11-30Բացել ARLIS-ում

Հոդված 22. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են`

ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

բ) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

գ) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

դ) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

ե) ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

զ) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

է) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

ը) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.

թ) քաղաքացիական ծառայության դասային աստիճանի` սահմանված կարգով բարձրացումը.

ժ) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

ժա) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.

ժբ) քաղաքացիական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:

Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

(22-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։