Հոդված 15.1. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը
Հոդված 15.1. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը
1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:
2. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, նրանց վերապատրաստման, ատեստավորման, կատարողականի գնահատման, ծառայողական քննությունների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության այլ գործընթացների հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ համաձայնեցնելով ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ:
(15.1-ին հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-443-Ն, 02.05.06 ՀՕ-50-Ն, փոփ. 02.03.11 ՀՕ-65-Ն)
(15.1-ին հոդվածի 2-րդ մասը 21.06.14 ՀՕ-104-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2017 թ.)