Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարի պարտականությունները

«1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ապահովում է սննդով, սահմանված ձևի արտահագուստով, ներքնաշորերով, քնելատեղով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով, ծանոթացնում է կազմակերպության աշխատանքային ներքին կարգապահական կանոններին ու կատարվող աշխատանքների առանձնահատկություններին:

2. Կազմակերպության ղեկավարը ծառայության վայրում պարտավոր է ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայողի անվտանգությունը, հետևել ծառայության կատարման ընթացքին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ ծառայողի հանգստի կազմակերպման և ընտանիքի անդամների հետ նրա տեսակցությունների համար, որոնք իրականացվում են «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Կազմակերպության ղեկավարը պատասխանատու է կազմակերպությունում այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման և իրականացման համար:»

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։