Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու կարգը

«1. Այլընտրանքային աշխատանքային ծառայության կանչված քաղաքացին սահմանված կարգով ուղարկվում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպություն:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարն այլընտրանքային աշխատանքային ծառայողին ընդգրկում է կազմակերպության հաստիքացուցակում, որոշում է նրա աշխատանքի տեսակը, կարգն ու պայմանները` ապահովելով լրիվ զբաղվածություն և եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպության գտնվելու վայրի զինվորական կոմիսարիատին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության կարող է փոխադրվել պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համաձայնությամբ կամ նախաձեռնությամբ:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության վայրում գտնվում է շուրջօրյա: Ծառայության վայր է համարվում կազմակերպությանը տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքով պատկանող տարածքը:

5. Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության ընթացքում չի կարող նշանակվել ղեկավար պաշտոնում, ինչպես նաև զբաղվել այլ գործունեությամբ:

6. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունից պահեստ արձակվում և պահեստազորում հաշվառվում են օրենքով սահմանված կարգով:»

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։