Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում՝

ա. 1-ին կետի «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով,

բ. 2-րդ կետի «վերաբերյալ կամ մերժում է նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ քաղաքացու դիմումը» բառերը փոխարինել «կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ» բառերով.

2) 4-րդ մասի 2-րդ կետի «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով.

3) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

4) 7-րդ մասի 2-րդ կետի «որոշում է կայացնում» բառերը փոխարինել «եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերով.

5) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

6) 9-րդ մասի «որոշումները (եզրակացությունները)» բառերը փոխարինել «եզրակացությունները» բառով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ մասերով.

«11. Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով՝ սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով:

12. Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու եզրակացությունների կամ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների հիման վրա տրված հրամանները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով: Բողոքների ներկայացումը մինչև տրված հրամանների վերանայումը չի կասեցնում այդ հրամանների կատարումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։